Սահմանադրական բարեփոխումները կարևոր են Հայաստանի համար

FotorCreated«Մեր երկիրը ժամանակի ընթացքում որդեգրելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների համակարգը այսօր մի նոր շրջափուլի առջև է կանգնած»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին` պատգամավորը վստահություն հայտնեց, որ դրանք իրապես կարևոր են Հայաստանի համար:

Արծվիկ Մինասյանի խոսքերով` բարեփոխումները վկայում են, որ Հայաստանը գնում է եվրոպական քաղաքական արժեքները որդեգրելու ճանապարհով:

«Բարեփոխումների արդյունքում առաջ քաշվող փոփոխությունները թե կառավարման համակարգի փոփոխման, թե այլ ոլորտներում վկայում են, որ Հայաստանի կողմից որդեգրվում է եվրոպական արժեքները: Եվ ես հույս ունեմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ Հայաստանը կլինի ավելի հզոր ու ժողովրդավար»,- նշեց Ա.Մինասյանը:

panorama.am

Տպել Տպել