Եվրախորհրդարանականները հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը

FotorCreatedԵվրախորհրդարանականները Երեւանում «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստում հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը։ Նման առաջարկով հանդես է եկել վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը։

«Վահան Հովհաննիսյանն այն մարդն էր, որն իր լուման ներդրեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կայացման գործում։ Նա պրոֆեսիոնալ, խարիզմատիկ անկոտրում եւ ճկուն անձնավորություն էր»,- հայտարարել է Տարասյուկը։

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը (1956 – 2014) երկար ժամանակ «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարն էր։ Նա ՀՅԴ կուսակցության ամենախարիզմատիկ առաջնորդներից էր։ 1999-2013թթ. նա եղել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր։ 2013թ. դեկտեմբերի 28-ին Հովհաննիսյանը նշանակվել էր Գերմանիայում Հայաստանի դեսպան։

Տպել Տպել