Եվրոպան պետք է բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ

FotorCreatedԱյսօր «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստի ժամանակ իրենց նկատառումները որոշ խնդիրների վերաբերյալ ներկայացրեցին նաև հայ պատգամավորները:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրեց փակ սահմանների վերացման հարցը: «Կարևորում եմ, որ Եվրոպան բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ: Թուրքիան և Ադրբեջանը արդեն 20 տարի է՝ Հայաստանի հանդեպ կիրառում են շրջափակման քաղաքականություն: Հայաստանը չունի ելք դեպի ծով, եւ Եվրոպայի հետ նրան կապող միակ սահմանը Վրաստանն է: Շատ եմ կարևորում, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանները, այդ դեպքում Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ կունենա` ինտեգրվելու Եվրոպային»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել