ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների ներկայացրած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

FotorCreatedԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականնների կողմից մշակված բանաձևի վերաբերյալ: Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը Կոնգրեսի առջև ներկայացրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոնը:

Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ առաջարկել են իրենց աջակցությունը:

«Մենք ողջունում ենք այս բանաձևի մշակումը: Աջակցում ենք այս նոր, եկկողմանի մոտեցումը` պահպանելու համար տարածաշրջանային խաղաղությունը, պաշտպանելու Հայաստանը և կանխելու ապագա դաժանությունները: Արդարության վրա հիմնված այս նորարարական մոտեցումը ԱՄՆ նոր քաղաքականության կոչ է անում: Այն արտացոլում է ամերիկյան արժեքները եւ նաեւ ճանաչում, որ մեր ազգային շահերը կարող են ծառայել նրան, որ Թուրքիայի կողմից վերջ դրվի ճշմարտության աղավաղմանը և նպաստի այս հարցի միջազգայնորեն կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:

Բանաձևի ընդունման պարագայում դրա հեղինակներն ու կողմնակիցները կանցկացնեն մամուլի ասուլիս:

Տպել Տպել