Անհրաժեշտ է օգտվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից

FotorCreatedԱյսօր Եվրանեսթի ԽՎ չարրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ, նախ ողջունելով, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում արևելյան քաղաքականության շրջանակներում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը:

«Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի, որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել այս առիթից և սկսել երկխոսություն նաև Հայաստանի միջոցով ԵՏՄ այլ երկրների հետ: Կարևոր է, որ Հայաստանում ընթացող մի շարք ոլորտային բարեփոխումներում ուղղակի ներգրավվածություն լինի, դա վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը, արդարադատության համակարգին, պետական կառավարման համակարգերին: Տնտեսական շրջափակումները, ինչպես որ մեր երկրի օրինակն է ցույց տալիս, ոչ մի լավ բանի չեն բերում: Հարկավոր է գտնել երկխոսություն, և այդ շրջանակներում աջակցություն ցուցաբերել ամբողջ ծավալով : Հայաստանը իսկապես կարող է դառնալ ժողովրդավարության այն լավ մոդելը, օրինակը, որը կստիպի ԵՏՄ շատ երկրներին այս ճանապարհը որդեգրել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը եվրոպացիների ուշադրությունը հրավիրեց երեք կարեւոր հարցի վրա

արծվիկԱԺ-ում ընթանում է «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստը, որտեղ քննարկվում է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում:

Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեք կարևոր հարցերի: «ԼՂՀ-ն, ի տարբերություն այլ երկրների, միակողմանի արդեն միացել է ԵՄ երկրների մի շարք երկրների կոնվենցիաների, այդ թվում` արդար դատական համակարգի ձևավորման ու իրացման հարցում:

Երկրորդ կարևոր հարցը, որին կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը, որ մեզ նման անցումային տնտեսություն ունեցող երկրներում պետության սահմանափակվածության խնդիրն է մարդու իրավունքներով, որը ցավալիորեն դեռ չի ստացել պատշաճ իրացում ոչ միայն սահմանադրական, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում:

Մյուս հարցը վերաբերում է արդարադատության պատժամիջոցների կիրառմանը: Ցավալիորեն դեռ չի ձևավորվել այնպիսի մի վիճակ, երբ կիրառված պատժատեսակը նպաստի այդ անձից արժանապատիվ քաղաքացի ձևավորելուն և նրան քաղաքացիական կյանք վերադարձնելուն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել