ՀՅԴ ցուցակը գլխավորում է Արթուր Աղաբեկյանը

FotorCreatedԱյսօր՝ մարտի 19-ի ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը: Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Ազատ Հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը 6 թեկնածուների ընդգրկմամբ:

ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են: Առաջադրումների մասին մանրամասն տվյալները կհրապարակվեն վաղը` մարտի 20-ին:

Նշենք, որ ՀՅԴ ցուցակը համապատասխանաբար գլխավորում են Արթուր Աղաբեկյանը, Գեորգի Պետրոսյանը եւ Արմեն Սարգսյանը:

yerkir.am

Տպել Տպել