Լիբանանում հայ երիտասարդները հայց կներկայացնեն դատարան հայ-թուրքական միջադեպի առիթով

FotorCreatedԼիբանանում «Ա. Պէ. Սէ. Աշրաֆիե» հանրախանութի կինոյի սրահի մուտքի մոտ մարտի 18-ին թուրք ապահովական ուժերի և հայ երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը և Լիբանանի երիտասարդական միությունը որոշել են դատական հայց ներկայացնել՝ հայտնելով, որ թուրքական դեսպանատան անվտանգության բաժնի պաշտոնյաները խաղաղ ցույց կազմակերպած հայ երիտասարդներին կոպիտ են արձագանքել՝ դաշունահարելով և դանակահարելով դաշնակցական երկու երիտասարդների:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից:

Այս առիթով հրապարակած իր հաղորդագրության մեջ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական ճյուղերը հաստատել են, որ ցույցի նպատակը ոչ միայն «Վերջին նամակը» («Սոն մեքթուփ») ֆիլմի ցուցադրությունն արգելելն էր, այլև Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով պատգամ փոխանցելը:

armenpress.am

Տպել Տպել