Ձևակերպումներում պետք է պայքար մատնանշել

Fotor01022100651ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ խոսվում է այն մասին, որ ցեղասպանության մասին չպետք է խոսվի միայն լաց ու կոծի համատեքստում, այլ նաև` պայքարի:

«Մենք ունենք հատուցման և պայքարի հերոսներ` Սողոմոն Թեհլերյան, Արշակ Շիրակյան և այլք, որ պայքար են տարել և վառ պահել ցեղասպանության դեմ պայքարի ոգին: Ձևակերպումներում, իսկապես, պետք է պայքար մատնանշենք` կա’մ դատապարման ու կանխարգելման օր, կա’մ ցեղասպանության դեմ պայքարի օր»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել