Ներմուծվող ապրանքների զգալի մասն արտադրվում է տեխնոլոգիական խախտումներով

FotorCreatedԱյսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան:

«Սա ներկայացուցչական մարմին է, և պատգամավորը Սահմանադրության համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, և այդ կարծիքի շրջանակներում պատասխանատվություն չի կարող կրել, եթե դա իհարկե զրպարտություն և վիրավորանք չէ: Կխնդրեի, որ այս կանոնը հարգեիք: Դուք ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, ասացիք, որ ձեզ անձերը չեն հետարքրքում, մինչդեռ օրենքով Ձեր կարևոր խնդիրներից մեկը անձանց խմբի բացահայտումն է ՝ պատշաճ մրցակցություն ապահովելու համար, հետևաբար ձեզ սեփականատերերը մինշանակ հետաքրքրում են: Եթե կա անձ, որը միքանի ազդեցություն ունեցող ընկերությունների սեփականատերն է, և մենաշնորհ կա, պարզ է, որ ասյտեղ կարող են մենաշնորհների հետ կապված խնդիրներ լինել:

Վերջերս բացահայտ են դարձել ապրանքային հատկապես սննդային շուկաներում ոչ պատշաճ կամ ոչ համարժեք որակի ապրանքների շրջանառությունը, իրացումը , որի արդյունքում տուժում է սպառողը: Որքանով՞ եք տեսնում ձեր հանձնաժողվի գործունեության և սպառողների շահերի պաշտպանության միջև համակցությունը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Արտակ Շաբոյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ին չեն հետաքրքրում տնտեսվարողների անձերը՝ իրենց կարգավիճակի կամ սոցիալական դասի առումով: Որակի ու մրցակցության խնդիրների կապակցվածության վերաբերյալ նա նշեց, որ այո, դրանք իրար հետ փոխկապակցված են, սակայն որակի հետ կապված խնդիրները ՏՄՊՊՀ գործառույթների մեջ չեն մտնում, այլ ուրիշ մարմնի գործառույթն է, թեև որակի խնդիրը կարող է ազդել մրցակցային դաշտի վրա: Որպես օրինակ նա նշեց ՏՄՊՊՀ բացահայտումը սփրեդի ու կարագի հետ կապված, երբ վաճառել են սփրեդ՝ դրա վրա չգրելով որ դա սփրեդ է, և սպառողը գնել է այն որպես կարագ, կարագի գնով:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց, ասելով, որ ներմուծումների ծավալի զգալի հատվածը պայմանավորված է տեխնոլոգիական խոշոր խախտումներով, երբ տեղի գործարարը ստվերային պայմանավորվում է դրսի արտադրողի հետ, որ տեխնոլոգիական խախտմամբ ցածր գնի ներքո ներմուծի ու իրացնի ապրանքը, որի թերությունները որակի հետ կապված՝ առաջին հայացքից սպառողին չի երևում, այնինչ դա ռիսկ է պարունակում որակի տեսանկյունից:

Տպել Տպել