Դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան` ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

FotorCreatedԱյսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև կազմակերպել էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Ակցիայի մասնակիցներն «Արդարություն»,
«Ճանաչում», վանկարկումներով երթով շարժվեցին ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց:

Նրանք կրում էին «Աշխարհը ճանաչում է, Թուրքիան ճանաչելու է», «Armenian history not for sale» գրությամբ պաստառներ: Դաշնակցական երիտասարդները հայտարարեցին, որ ցեղասպան Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին:

«Որպես հայ երիտասարդներ ողջունում և աջակցում ենք Եվրոպական խորհրդարանի վերջին կոչը՝ Եվրոմիության անդամ երկրներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,-նշեցին ակցիայի կազմակերպիչնրը:

Նրանք ԵՄ պատվիրակության ներկայացուցչին հանձնեցին պահանջագիր:

Նշենք, որ այսօր նմանատիպ ցույցեր տեղի կունենան աշխարհի տարբեր երկրներում գտնվող` Եվրոպական Միության գրասենյակների առջև:

yerkir.am

Տպել Տպել