Իսպանիայի Պինտո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԻսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները:

Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Տպել Տպել