Ամերիկյան Վերմոնտի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ընդունել

FotorCreatedԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանաձևը թվագրված է H.C.R. 86:

Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի` ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալրեթը:

Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան հայտարարությամբ ապրիլի 24-ը ճանաչվել է Հայ նահատակների հիշատակի օր:

ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

Տպել Տպել