Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԲասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն:

Իսպանական Abc.es պարբերականի հաղորդմամբ` Բասկյան խորհրդարանի լիագումար նիստում ելույթ է ունեցել Պալատի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիան` ներկայացնելով պաշտոնական հայտարարությունը, որում կոչ է արվում «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմունքով»: Հայտարարության տեքստում հարգանք ու համերաշխությունն է հայտնվում զոհերի ընտանիքներին, ովքեր «մինչեւ այսօր տառապում են կոտորածների հետևանքներից»:

Տպել Տպել