ՀՅԴ միություններն, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պատրաստվում են ավանդական դարձած ջահերով երթին: Երեւանում այն տեղի կունենա վաղն` ապրիլի 24-ին։ Նախապատրաստական աշխատանքն արդեն ավարտվել է: Այս տարի, բացառության կարգով, կազմակերպչական աշխատանքներին օժանդակել է նաեւ պետությունը: Երիտասարդները Ծիծեռնակաբերդ՝ հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այս տարի առաջին անգամ ջահերով երթին կմիանան նաեւ ասորիները: Նրանք դիմել են ՀՅԴ երիտասարդական միությանը, որպեսզի դրոշների շարքում ներառվի նաեւ իրենցը:
ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ կտանեն ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով: Երթի համար նախատեսված է ավելի քան 500 ջահ եւ մոտ տասը հազար մոմ:
«Այս տարի ՀՅԴ երիտասարդները ջահերով երթին մասնակցելու են միանման շապիկներով, իսկ երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, ժամը 22.00-ին։
Երթը կանցնի Բաղրամյան, Կիեւյան փողոցներով եւ կհասնի Ծիծեռնակաբերդ»,- ասել է ՀՅԴ ՀԵՄ մարզային վարչության անդամ Արշակ Մեսրոպյանը:







