Բուենոս Այրեսում հայերը բազմահազարանոց երթ են անցկացրել

FotorCreated Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայրենիք Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայ համայնքն ավելի քան 10 հազարանոց երթ է անցկացրել:

Հայերի երթին են միացել իրավապաշտպան կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների անդամներ, մասնավորապես՝ մարդու իրավունքների ակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսկիվելը, Բուենոս Այրեսի օրենսդիրներից Պաբլո Ֆերեյրան եւ այլք:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Արգենտինայում Թուրքիայի դեսպանի նստավայր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արդարություն պահանջել:

Տարելիցի միջոցառումների շրջանակում բողոքի բազամահազարանոց երթ է անցկացվել նաեւ Արգենտինայի Կորդոբա քաղաքում:

Տպել Տպել