Գերմանացիները կողմ են, որ ճշմարտությունը վեր հանվի

kiro manoyanԳերմանիան այն պետությունը չէ, որ այսքանից հետո ենթարկվի թուրքական ճնշումներին ու սպառնալիքներին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և աղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությանը:

«Գերմանիայի նախագահն արդեն բավական բան հայտարարեց: Հայտարարության մեջ նա գործածեց «ցեղասպանություն» բառը: «Կարծում եմ, Գերմանիան փորձում է այնպես անել, որ գործընթացն անառկելի լինի: Հայտնի չէ, թե մեկ հանձնաժողովի, թե բոլոր հանձնաժողովների եզրակացությունը կլինի, սակայն գործընթացը շարունակովում է»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ ներկայումս Գերմանիայում այնպիսի մթնոլորտ է ստեղված, որ բանաձևին կողմ քվեարկելու հնարավորություններ կան: «Այնպես չէ, որ սա հայի ու թուքրի վեճի խնդիր է, սա ճշմարտության ու խեղաթյուրման խնդիր է, և գերմանացիները կողմ են, որ ճշմարտությունը վեր հանվի:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մտավախություն ունի, որ Թուրքիան ստեղծված իրավիճակում փորձ կանի վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից մեկը, որով որևէ ժամկետ առաջ քաշված չէ: «Եթե նման քայլ կատարի՝ ծանր կացության մեջ կհայտնվենք»,- ասաց նա և հավելեց, որ, հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, Թուրքիան երկու արձանագրությունները չի վավերացնի:

Մանոյանը հիշեցրեց, որ թեև Հայաստանը խորհրդարանից հետ է կանչել արձանագրությունները, սակայն դրանք դեռևս իրենց իրավական ուժը չեն կորցրել:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Բելառուսի պահվածքին` նա ասաց. «Բելառուսն այն երկիրը չէ, որի կեցվածքն այս խնդիրների համար էական է: Ես կարծում եմ, որ Բելառուսի նախագահի պահվածքը չի համապատասխանում Բելառուսի ժողովրդի կարծիքին»:

Տպել Տպել