Պետք են արմատական փոփոխություններ

Fotor0929104631 ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընդհանուր տրամադրվածությունները` մինչ մայիսի 3-ը կայանալիք ԱԺ ընտրությունները:

«Մեր քարոզարշավն ավելի ուժեղ է, քան նախորդ տարիներին: Ժողովրդի տրամադրվածությունը, մեր կարծիքով, ավելի լավ է դեպի Դաշնակցությունը, սպասում ենք մայիսի 3-ին: Մեր ծրագրային դրույթներն այնպիսին են, որ ժողովրդի շահերից են բխում: Պետք է մտածել ապագա հինգ տարիների ընթացքում իրավիճակն արմատապես փոխելու մասին: Եթե երկրի համար մի բան ես անում, պետք է այնպես անել, որ լավ լինի: Ընդհանուր` գյուղերում պետք է փոխել ամեն ինչ, պետք է արմատական փոփոխություններ անել: Եթե, ասենք, ցանկանում ենք մշակույթի տուն սարքել, պետք է ընդհանուր վիճակը փոխել, դրա համար ուզում ենք մեր դերակատարությունն ունենալ այս հարցում»,- ասաց Սարգսյանը:

Տպել Տպել