Այնպիսի բացասական երեւույթներ, որպիսիք նկատվել են հայաստանյան ընտրություններում, Արցախում երբեք չեն նկատվել

FotorCreated
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններ են: Այսօր լռության օր է: Վաղվա ընտրություններին հետեւելու համար ԼՂՀ են ժամանել բազմաթիվ դիտորներ, այդ թվում՝ Հայաստանից:

Դիտորդական առաքելությամբ Արցախում է նաեւ Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա մեր գործընկեր Մարիամ Բարսեղյանի հետ զրույցում կարեւորել է կայանալիք ընտրությունները եւ միաժամանակ նշել, որ արդեն 4 անգամ առիթ ունեցել է հետեւելու արցախյան ընտրություններին։ «Պետք է փաստել, որ այնպիսի բացասական երեւույթներ, որպիսիք նկատվել են հայաստանյան ընտրություններում, Արցախում երբեք չեն նկատվել»,- ասել է Ռուստամյանը։

Դիտորդները որևէ բան չեն տեսել, որը կարող է միջազգային չափորոշիչների պակասի մասին խոսել

Armen5-300x225

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով ժամանել է Արցախ տեղական խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները կնպաստեն, որ միջազգային հանրությունն Արցախն ընկալի որպես կայացած պետություն:

«Արցախն այսօր կայացել է և իր նպատակներին հասնելու համար ժողովուրդն իսկապես շարունակում է պայքարել:

ԼՂՀ վեցերերորդ գումարման ԱԺ-ն է արդեն: Ի վերջո, սա կնպաստի նրան, որ միջազգային հանրությունը հասկանա` պետությունը կայանում է»,- ասաց Ռուստամյանը` հավելելով. «Կարծում եմ` հենց սա է նպաստում ճանաչելուն: Պետություներն արդեն ստիպված են լինում հաշվի նստել կատարված փաստերի հետ: Իսկ փաստերը շատ խոսուն են: Վեց անգամ տեղի են ունենում լեգիտիմ ընտրություններ: Այստեղ ժամանած դիտորդները որևէ բան չեն տեսել, որը կարող է միջազգային չափորոշիչների պակասի մասին խոսել»:

Ռուստամյանի բնորոշմամբ` այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս Արցախի կայացվածությունը:

Պատգամավորը նշեց, որ ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորումը պետականության գլխավոր ատրիբուտն է: «Արդեն որերորդ անգամն է` Արցախն ապացուցում է, որ կարողանում է անել լուրջ ու պատասխանատու քայլեր: Այս անգամ աննախադեպ քանակի դիտորդներ են ժամանել և դեռ ժամանելու են Արցախ»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նա նշեց նաև, որ չպետք է մոռանալ`Արցախի ժողովուրդը 1991 թվականին որոշել է իր անկախությոնը և հանրաքվեով ամրագրել է իր Սահմանադրությունը: «Մենք իսկապես պետք է խոսենք կայացած պետության մասին»,- եզրափակեց Ռուստամյանը:

Տպել Տպել