ՀՅԴ-ն` Արցախի երկրորդ քաղաքական ուժ

FotorCreatedՍ.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեց 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց.

1. ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում : Դրա վառ ապացույցը ընտրություններին մասնակցած 7 կուսակցություններից 5-ի նվազագույն շեմի հաղթահարումն է:

2. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է հայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր վստահելով ՀՅ Դաշնակցությանը՝ քվեարկեցին «Խաղաղություն, արդարություն, աշխատանք կարգախոսի օգտին»:

3. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզված է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը պետք է կրի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը:

4. Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ ՀՅԴ-ն ԼՂՀ բնակչության կողմից համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քվեն ստանալով եւ ունենալով 3 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ՝ ավելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝ փաստորեն, դառնալով ԼՂՀ-ում գործող 2-րդ քաղաքական ուժը:

aparaj.am

Տպել Տպել