Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են Ջակոմ Ֆիլիբեքի հետ

FotorCreatedԱյսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներակայացուցիչ Աղվան Վարդանյանը «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ Ջակոմ Ֆիլիբեքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դաշնակցության և ԵՍԿ-ի միջև համագործակցության վերաբերյալ գործնական հարցեր: Երկուստեք կարևորվեց երկու կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների հարաբերությունների սերտացումը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Olof Palme International Center» -ի ներկայացուցիչ Իսաբել Լունդինը, ում հետ քննարկվեց «Հրայր Մարուխյան» հիմնադրամի հետ գործակցության հնարավորությունները:

Տեղեկացնենք նաև, որ վերջիններս այցելել էին Հայաստան` ներկա գտնվելու Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին: Հայաստան եկած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ:

Նրանց ուղեկցել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը:

Տպել Տպել