Տեր-Պետրոսյանի տեսակետները չեն համապատասխանում ժողովրդի սպասումներին

Mario-Nalbandian-El-Mundo1«Բացարձակապես դեմ եմ առաջին նախագահի՝ Հռչակագրի հետ կապված կարծիքներին: Կարծում եմ, որ դրանք վաղաժամ են մեր քաղաքական կյանքում, տեսակետներն ու առաջարկությունները չեն համապատասխանում համայն ժողովրդի սպասումներին և պահանջներին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը:

Նա նշեց, որ պահանջատիրությունը կարևոր հանգամանք է, որովհետև պահանջատիրությունը կարևոր տեսք է տալիս քաղաքական, արդարության պահանջին:

1in.am

10/05/2015

ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ. «Բացարձակապես դեմ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին»

Mario«Հայաստանյան իշխանությունները ճիգեր գործադրում են այդ ուղղությամբ»,- Aravot.am-ի հարցին` արդյոք բավարա՞ր են ՀՀ իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու առումով, այսպես պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Ընկերվար-Միջազգայնականի (Սոցինտեռն) փոխնախագահ Մարիո Նալբանդյան:

Ըստ դաշնակցական գործչի` դիմել միջազգային դատարան պետք է այնպիսի որոշում լինի, որը ազգային հասկացողության մաս կազմի. «Միջազգային դատարան դիմելն անպայման չի նշանակում, որ քո իրավունքները կարող են պաշտպանվել և ավելի լավ տեղ գտնել: Այն թղթածրարը, որ հայությունը պատրաստել է, հիմա իրավական տեսք ստանալու հանգրվանին է: Մենք պետք է աշխատենք, որ այն ունենա ավելի շատ փաստեր, որ եթե հանկարծ միջազգային դատարան հասնի, հայ ժողովուրդն իր հայկական պետականությանը կարողանա տեր կանգնել»:

Հետաքրքրվեցինք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն անհրաժե՞շտ փաստաթուղթ էր, մանավանդ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատեց այն, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Առաջին նախագահի կարծիքները ծանոթ են ինձ. իր` նախագահ եղած ժամանակ արդեն որոշ հակասություններ ստեղծվեցին հայ ժողովրդի մեջ: Այն փոքր զանգվածը, որ հետևում էր իրեն, այսօր պետք է հասկանա, որ այդ հանգրվանն անցած է, և հայ ժողովուրդը պիտի համախմբվի ընդհանուր շահերի շուրջ, և այդ ճակատագիրը կնշանակի ոչ հայության կարծիքը: Իսկ հռչակագիրը պետք է լինի մեզ առաջնորդող փաստաթուղթ»:

Դիտարկմանը` Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով`Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Բացարձակապես դեմ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին»:

Aravot.am

08/05/2015

Տպել Տպել