Հանդիպում դաշնակցական գյուղապետերի հետ

FotorCreatedՄայիսի 10-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել էր հանդիպում դաշնակցական մոտ 30 համայնքապետերի հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց ներքաղաքական վերջին զարգացումները, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները, կուսակցության հիմնական առաջնահերթությունները, խոսեց ժողովրդի հետ բաց, սրտացավ աշխատելու` համայնքապետերի պարտավորության ու պատասխանատվության, հաջորդ տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսօրվանից նախապատրաստվելու անհրաժեշտության, համայնքների խոշորացման` ՀՅԴ պատկերացումների մասին:

Համայնքապետերը ներկայացրեցին իրենց խնդիրները, սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը, բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնցով պետք է զբաղվի ՀՅԴ ԱԺ խմբակցությունը:

yerkir.am

Տպել Տպել