Հանդիպում` ՀՅԴ տեղական կառույցների հետ

logoԵրեկ` մայիսի 10-ին, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի հերթական հանդիպումը Դաշնակցության 11 մարզային և 50 կոմիտեների ներկայացուցիչների հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ գնահատականները, խոսեց քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակի, հնարավոր վերադասավորումների, միջկուսակցական հարաբերությունների, երկրում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի մանրամասների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու մասին, պատասխանեց տեղական կառույցների անդամների հարցերին:

Քննարկվեցին նաև կազմակերպական մի շարք խնդրիրներ, տրվեցին մի շարք հանձնարարականներ:

yerkir.am

Տպել Տպել