Լյուքսեմբուրգում Ցեղասպանության ճանաչման բանաձևի ջատագովը ցանկանում է այցելել Արցախ

FotorCreatedՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամներ Գասպար Կարապետյանն ու Պետո Դեմիրճյանը հանդիպում են ունեցել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ եւ խորհրդարանի փոխնախագահ Լորան Մոզարի հետ եւ երախտիքի խոսք հղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբից, հայ ներկայացուցիչները Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ քվեարկած քաղաքական ուժերի գործողությունները բնութագրել են խիզախ եւ արդար քայլ:

Լորան Մոզարն էլ շեշտել է, որ Լյուքսեմբուրգի թուրքական համայնքից բազմաթիվ վարկաբեկիչ նամակներ եւ զանգեր է ստացել, սակայն դրանք նրան չեն վախեցրել կամ հիասթափեցրել, քանի որ «արդարության ճամփան միշտ գերակշիռ է քաղաքական այլ հաշվարկներից»: Նա հետաքրքրվել է Հայաստանի եւ Արցախի ներկա իրավիճով, Արցախի հարցով եւ պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան եւ Արցախ:

armenpress.am

Տպել Տպել