Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատարի հետ

FotorCreatedՍ.թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հանդիպումը Լենինգրադի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ:

Լենինգրադի մարզի կողմից հանդիպմանը մասնակցում էին Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը և Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Ալիմովը :

Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին Ալեքսանդ Դրոզդենկոն նշեց, որ Լենինգրադի մարզը ակտիվ համագործակցում է Արագածոտնի մարզի հետ: Նա տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետարանի առաջարկով Լենինգրադի նահանգում արդեն իրենց գործունեություն են իրականացնում մի քանի շինարարական և լոգիստիկ ընկերություններ:

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության հարցեր: Մասնավորապես քննարկվեցին Լենինգրադի նահանգի և Արագածոտնի մարզի գործարար և մշակութային խնդիրներ պարունակող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից Լենինգրադի նահանգ սննդամթեքի ներմուծման հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը տեղեկացրեց նահանգապետին, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները Արագածոտնի մարզի և Լենինգրադի նահանգի միջև առևտրատնտեսական հարաբերությունները ավելի զարգացնելու համար:

Տպել Տպել