Ավստրալահայերը սիրիահայերին աջակցելու համար դրամահավաք կանցկացնեն

FotorCreatedԱվստրալահայ համայնքը կկանգնի հալեպահայերի կողքին եւ կփորձի դրամական եւ նյութական միջոցներով աջակցել պատերազմական վիճակում գտնվող եղբայրներին: Ինչպես հաղորդում է armenia.com.au-ը, Ավստրալիայում հունիսի 22-ից մեկ շաբաթ շարունակ կանցկացվի «Օգնիր հալեպահայերին հիմա» բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքած ողջ գումարն ու նյութական այլ միջոցները փոխանցվելու է Հալեպում բնակվող հայերին:

Բարեգործական միջոցառումը կեզրափակվի հունիսի 28-ին մեծ համերգով, որտեղ կազդադարվի նաեւ գումարի չափը: Բարեգործական ակցիան նախաձեռնած հայկական 6 կազմակերպությունները մինչ միջոցառման մեկնարկը նաեւ հաղորդագրություն են տարածել, որտեղ նշել են, որ ողջ համայնքը հետեւում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին եւ դժվարագույն պահին չի կարող չաջակցել հալեպահայերին: «Նրանք այժմ գտնվում են շատ վատ վիճակում: Եվ մենք դրամական աջակցությամբ կարող ենք օգնել նրանց: Նրանք չունեն սնունդ, ջուր եւ դեղորայք: Հավաքված դրամական եւ նյութական միջոցները կօգնեն նրանց լուծել այդ խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

armenpress.am

Տպել Տպել