ՀՅԴաշնակցությունը դարձավ Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) անդամ

CHUAAEYWoAAzseh

ԵՐԵՎԱՆ (12 հունիսի 2015թ.) – Բուդապեշտում գումարվող Եվրոպական սոցիալիստների կուսակցության (ԵՍԿ, PES) 10րդ կոնգրեսը հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամակցությունը այդ կազմակերպությանը, որպես դիտորդ անդամ (Եվրոմիության ոչ անդամ եւ կամ Եվրոմիության անդամակցության ոչ թեկնածու երկրների կուսակցությունները այլ կարգավիճակ չեն կարող ունենալ)։

Ընդառաջելով ԵՍԿ-ի նախագահության առաջարկին, կոնգրեսը նաեւ հաստատեց անդամակցությունը Վրաստանից («Վրացական երազ»), Եգիպտոսից, Մորոկոյից եւ Իտալիայից կուսակցությունների։

Գոնկրեսի կողմից ԵՍԿ-ի նախագահ վերընտրվեց Բուլղարիայից Սերգեյ Ստանիշեւը. Մյուս թեկնածուն էր Իսպանիայից Էնրիքե Պարոնը։

«Եվրոպական սոցիալիստների կուսակցությանը Դաշնակցության անդամակցու¬թյունը նոր հնարավորություններ է տալիս ՀՅԴ-ին՝ եւրոպական քաղաքական այդ ընտանիքի անդամներին հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու տեսանկյունից», ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Տպել Տպել