Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և ԼՂՀ-ի ֆինանասական հատկացման համար կդիմի Սենատին

FotorCreatedԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը 2016 թվականի ֆինանսական տարվա վերաբերյալ քննարկումներից հետո լռություն է պահպանել Կովկասին տրամադրվելիք օգնության վերաբերյալ:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը տեղեկացնում է, որ այսուհետ իր հայացքն ուղղված է լինելու ԱՄՆ Սենատին, որն էլ վերջնականապես հաստատելու է 2016 թվականի ֆինանսական տարվա հատկացումները:

Հայ դատի հանձնախմբի պահանջները հետևյալն են՝ առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար, 40 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Պահանջվում է նաև, որ Վրաստանին հատկացվելիք աջակցության 10 տոկոսը ուղղվի Սամցխե-Ջավախք շրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրերին, հատուկ ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի հայերի, ասորիների և վտանգի տակ գտնվող մյուս փոքրամասնությունների խնդիրները, ինչպես նաև թիրախավորված աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հազարավոր սիրիացի գաղթականներին ապաստանելու համար:

Փետրվարին ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը հրապարակել էր 2016 ֆինանսական տարվա ԱՄՆ արտաքին օգնության բյուջեի տարբերակը, որով պետք է կրճատվեր անում կրճատել ԱՄՆ տնտեսական աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանինˋ պահպանելով այս երկու երկրներին հատկացվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը:

Նախագահն առաջարկել էր 2016-ին 18 մլն 360 հազար դոլարի տնտեսական աջակցություն տրամադրել Հայաստանին, որը եթե ընդունվի Կոնգրեսի կողմից, ՀՀ անկախությունից հետո ամենացածր օգնությունը կլինի ԱՄՆ կողմից:

armenpress.am

Տպել Տպել