Երկիրը պետք է մաքրել այս կարգի աղբից

FotorCreatedԱրդեն հայտնի է, որ ՀԷՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու մտադրություն կա: Այդ մասին պարզ է դառնում նախագահականի տարածած հաղորդագրությունից:

Բաղրամյան պողոտայում պատասխանելով «Ազատության» լրագրողի այն հարցին, որ ՀՅԴ-ն այդ մասին դեռ վաղուց էր խոսում եւ արդյոք հիմա կարելի՞ է ասել, որ ինչ-որ չափով բավարարվում է Դաշնակցության պահանջը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ խոսքը միայն մտադրության մասին է, որեւէ կոնկրետ բան չկա:

«Մենք համոզված ենք, որ ամբողջ համակարգը պետք է լուրջ վերլուծության, աուդիտի ենթարկվի, բազմասեկտոր համակարգ է եւ փոխադարձ կապակցված: Այն, ինչ այսօր նախնական հայտարարվել է, անհրաժետ է: Խորապես վստահ եմ, որ նման մոնոպոլ եւ ամբողջական վճարում ունեցող համակարգը չի կարող շահույթով չաշխատել»,- հայտարարեց Վարդանյանը: Նա վստահ է, որ ամենը պետք է խորությամբ ուսումնասիրել:

«Տեսեք, տարեկան ներքին սպառման համար, արտահանումը չհաշված, արտադրում ենք 6- 6,2 մլրդ կիլովատ էլեկտրաէներգիա: Դրա միայն երկու մլրդ-ն է բնակչությունը ծախսում եւ 99 տոկոսով վճարում է իր ամբողջ ծախսածի համար: Վստահ եմ` մյուսները՝ տարբեր օբյեկտներ, տնտեսվարողներ մեծ գործարքի մեջ են մտնում համակարգի աշխատողների հետ եւ վճարում են ծախսածի 20-30 տոկոսը, իսկ եթե անգամ ավելին են վճարում, դա գնում է մասնավորի գրպանը, ոչ թե ՀԷՑ-ի: Ահա այս ամենն է, որ պետք է մանրամասն քննության ենթարկվի: ՀԷՑ-ը անգամ նախկին սակագնով աշխատելու դեպքում մեծ շահույթով աշխատող կազմակերություն կարող է լինել: Մեծ խնդիր կա նաեւ տեղական չինովնիկների ախորժակը զսպելու առումով: Հայաստանը պետք է մաքրել այս կարգի աղբից»,-հայտարարեց Վարդանյանը:

Նա կարեւորեց խաղաղ ցուցարարներին եւ իշխանության միջեւ խաղաղ երկխոսությունը:

azatutyun.am

Տպել Տպել