Հայ դատը Պետդեպին զգուշացրել է Ալիեւի հնարավոր սադրանքների մասին

FotorCreatedԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Պետդեպին նախազգուշացրել է Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից սադրանքներ վերսկսելու մասին։

Հունիսի 26-ին Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Խաչիկյանը զգուշացրել է, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվերսկսի Հայաստանի եւ Ղարաբաղի վրա հարձակումները Բաքվի Եվրոպական խաղերի փակումից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Ինչպես ասված է հայտարարության մեջ, հանդիպումից անմիջապես հայտնի էր դարձել Ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի մահվան մասին։

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում դատապարտել ագրեսիայի այդ ակտը։

news.am

Տպել Տպել