Կոնգրեսականներ Էշուն և Սփայերը հորդորել են քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևը

FotorCreatedԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը դիմել են Ներկայցուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 154-րդ բանաձևը քվերակության դնելու խնդրանքով:

Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և նույն հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա Էլիոթ Էնգելին ուղղված նամակում կոնգրեսականները միջնորդել են լսումներ կազմակերպել և քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևը:

Նամակում նշվել է նաև, որ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը ԱՄՆ նախագահի պատվիրակության կազմում Հայաստանում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տպել Տպել