Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր:
ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական շունչը կթեւածի ամբողջ հանրապետությունում: Հիմնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության կրթական բոլոր հաստատություններում կտրվի դաս միջոցառմամբ` խաղաղության թեմայով: Դասընթացին կներգրավվեն պետական պաշտոնյաներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ եւ պաշտպանության բանակի սպայական կազմի ներկայացուցիչներ: Սպտեմբերի 1-ին նախատեվում է նաեւ տարվա մշակութային ամենամեծ միջոցառումներից մեկը:







