ֆրանսիայի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

FotorCreatedԱրցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լերուի գլխավորությամբ, այսօր առավոտյան այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հուշարձանին:

Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Այնուհետեւ նրանք այցելեցին Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշարձան, ուր նրանց ներկայացրեցին հուշարձանի կերտման պատմությունն ու խորհուրդը:

aparaj.am

Տպել Տպել