Բաքվում ապաստան գտածի երեւույթը…

shahanԲաքվում ապաստան գտածի երեւույթը կարծում եմ պետք է դիտարկել հետեւյալ քաղաքական տրամաբանության կոնտեքստում։ Բաքուն շատ ծանր էր տանում Եվրախորհրդարանի վերջին ամենախիստ բանաձեւը Ադրբեջանի մասին, ընդ որում նաեւ հասցեական պատժամիջոցներ որդեգրելու մասին։

Այնտեղ կար նաեւ մերժում Ադրբեջանի հետեւողական ձգտումներին Արցախյան հակարմարտության բանակցային գործընթացը այլ հարթություն տեղափոխելու. Բանաձեւը կոչ էր անում վերաբացել Բաքվում փակված ԵԱՀԿ-ի գրասենյակը։

Առավել եւս ֆրանսիական հեռուստակայանը ամենասուր քննադատություններն էր հնչեցրել ալիեւյան ռեժիմի մասին այն նկատելով բռնատիրություն: Ուրեմն ինչ որ քարոզչական գործողություն էր պետք իբրեւ թե հակաքայլ անելու։

Կարծում եմ Բաքվի հնարավորությունները ի գործ դրվեցին նման կերպար հայտնաբերելու եւ ինչ որ ներկայացում սարքելու։ Համոզված եմ որ նման իբրեւ թե հակաքայլեր ոչնչով չեն ազդելու միջազգային եւ հատկապես եվրոպական արշավին, որը սկսել է քննադատել եւ նույնիսկ պատժամիջոցների որդեգրման գնալ Ադրբեջանի դեմ։

Շահան Գանտահարյան․

«Ազդակի» գլխավոր խմբագիր

nt.am

Տպել Տպել