Աշխատանքային այց Սանկտ-Պետերբուրգ

FotorCreatedՍ.թ.սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ տվյալ երկրի բնակիչներին ՝ խնայելով իրենց ժամանակն ու նյութական միջոցները, առանց անձամբ Հայաստանում լինելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ:

Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Կատենյովի հետ:

Ողջունելով հյուրերին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը կարևորեց ՀՀ և ՌԴ առևտրա-արդյունաբերական պալատների միջև համակողմանի շփումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Տպել Տպել