Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել թուրքերին՝ ընտրություններում քվեարկել քրդամետ կուսակցության օգտին

FotorCreated
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Եվրոպայում ապրող թուրքերին՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:

Ըստ «Ակօս»-ի՝ ԺԴԿ-ին ներկայացնելով որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարող, էթնիկական, մշակութային և կրոնական տարբերությունները հարգող կազմակերպություն` Հայ Դատի հանձնախումբը հիշեցրել է, որ այդ կուսակցության անդամների թվում կան նաև հայ թեկնածուներ:

«ԺԴԿ-ի՝ խորհրդարան մտնելը ազատության, հավասարության, խաղաղության և արդարության երաշխիք կլինի»,- նշվել է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հուլիսի 7-ի ընտրությունների ժամանակ ևս կոչ էր արել քվեարկել հօգուտ ԺԴԿ-ի:

Տպել Տպել