«Այո» ու «ոչ» քարոզողներն իրավունք չունեն խեղաթյուրելու այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են

FotorCreatedԱյսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ նկատի առնելով սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը, և նպատակ ունենալով զերծ պահել այդ քարոզչությունը սև արձանագրումներից հարկ համարեց վկայակոչել «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածը: Ըստ այդ հոդվածի քարոչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները, հանրաքվեի անցկացման նախաձեռնության հեղինակը, ԱԺ խմբակցությունները, կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները: Նույն օրենքի համաձայն արգելվում է քարողչություն կատարել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին: Ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին արգելվում է քարոզչություն իրականացնել միայն իրենց լիազորություններն իրականացնելիս, այսինքն միայն դասավանդման պրոցեսում:

Քարոզչություն չեն կարող կատարել՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, դատախազության մարմինների աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները.գ) բարեգործական եւ կրոնական կազմակերպությունները.դ) օտարերկրյա քաղաքացիները եւ կազմակերպությունները:

«Այսպիսով՝ հարկ է հստակեցնել, որ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք ազատ են իրականացնել քարոզչություն: Որպեսզի պաշտպանվեն քարոզչության բոլոր միջոցները, նույն օրենքը նախատեսում է հավասար հնարավորութուններ սահմանադրական փոփոխությունների «այո» և «ոչ» կողմնակիցների համար »,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հորդորելով «ոչ»-ի ու «այո»-ի կողմնակիցներին հետևել օրենքի պահանջներին, չխեղաթյուրել օրենքը, հասարակությանը ներկայացնել ճշմարտություն:

«Հասարակությունը իրավունք ունի գնալու հանրաքվեի և քվեարկելու գիտակցված: «Այո» ու «ոչ» քարոզողներն իրավունք չունեն խեղաթյուրելու այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել