ՀՅԴ-ն չէր կարող սխալված լինել

FotorCreatedՍահմանադրական փոփոխություններն իրենց ծավալով ու բովանդակությամբ այնպիսին են, կարծես հեղափոխություն լինի վերևից: Դրանք պետք է արդարացնեն մեր ձգտումները՝ կառավարման ժամանակակից համակարգ, իրավունքի գերակայություն, ժամանակակից պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Արտակ Դավթյան

Արտակ Դավթյան

Նրա կարծիքով` խորհրդարանական կառավարման մոդելը ժողովրդավարացման ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: «Սահմանադրական փոփոխություններն այլ նպատակ չունեն, դրանցում չպետք է այլ նպատակներ փնտրել: Ասել, որ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով, գնում ենք միակուսակցական համակարգի, անհեթեթություն է: Ավելին` կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում մի քանի կուսակցություններ տեղ կգտնեն վեցերորդ գումարման խորհրդարանում»,- ասաց Դավթյանը:

Նա անդրադարձավ նաև սահմանադրական փոխոխությունների գործընթացում ՀՅԴ-ի ներգրավվածությանը և նշեց, որ դասական այդ ուժը չէր կարող սխալված լինել իր գործողություններում, այդ իսկ պատճառով սահմանադրական փոփոխությունների գործընթացում գիտակցաբար է կանգնել իշխանությունների կողքին:

yerkir.am

Տպել Տպել