Ասել, թե նույնականացման քարտով հնարավոր են կեղծիքներ՝ պրիմիտիվ պատկերացում է

FotorCreatedԱԺ-ն նախօրեին քննարկեց «Ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են նույնականացման քարտը ճանաչել ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:

Մինչդեռ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե քանի որ խոսքը վերաբերում է 200 հազար մարդու ընտրելու իրավունքին, այդ հարցն ինչ-որ կերպ պետք է լուծել, ու ՀՅԴ-ն այդ առթիվ առաջարկ է արել։ Ըստ այդմ՝ ՀՅԴ-ն առաջարկում է նույնականացման քարտի հետ ծանուցում տալ՝ տվյալ անձն անձնագիր չունի և դրա վրա դրվի կնիք։

«Ասել, թե նույնականացման քարտով հնարավոր է կեղծիքների առկայություն՝ շատ պրիմիտիվ պատկերացում է»,- պնդեց ՀՅԴ ներկայացուցիչը։

Տպել Տպել