Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը

FotorCreatedԱյսօր խորհրդարանական արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է համայնքների խոշորոցում կատարել ՀՀ երեք մարզերի մի շարք համայնքներում: Ռուստամյանը ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը, հայտարարեց. «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական այսքան կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս ինչ-որ նախագիծ է ներկայացվում: Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները նոր լուծումներ են առաջարկում բոլոր այն հարցերի հետ կապված, որ էստեղ բարձրացվում է: Մենք ունենալու են շատ անհասկանալի վիճակ. տարբեր կատեգորիաներում հայտնված համայնքներ»:

Ռուստամյանի խոսքով` սահմանադրկան փոփոխություններից հետո մարզերում նորից առաջանալու են այսպիսի խնդիրներ, բայց նոր Սահամանադրությունն այդ հարցին տալիս է ավելի լավ, ավելի նոր լուծումներ: «Մենք ինչո ՞ւ ենք ուզում այս փոփոխությունն այսքան արագ իրականցնել: Այստեղ ներկայացվում է, որ հաշվի են առնվել հանրաքվեի արդյունքները: Հանրաքվեի արդյունքներն ընդհանրապես հաշվի առնված չեն և ավելին` 110 հոդվածի կոպիտ խախտմամաբ է եղել: Սահմանադրության այս հոդվածն ասում է, որ պետք է`այս օրենքի հետ կապված կցված լինեն նաև հանրաքվեների արդյունքները, սակայն, հանրաքվեի արդյունքերն այս փաստաթղթին կցված չեն: Իսկ ինչի ՞ հիման վրա են ասվում, որ արդյունքները դրական են: Ո’չ: Տեղական հանրաքվեի մասին 35-րդ հոդվածն ասում է, որ տեղական հանրաքվեի դրված հարցը կամ օրենքի նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվերակել քվերկողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընգրկված անձանց մեկ երրորդը: Հանե ՞լ եք մեկ երրորդը: Մենք հանել ենք և ստացվել է հետևյալ պատկերը, որ Լոռվա մարզում միայն Թումանյանն է ութ համայնքից, որ ապահովում է այն մեկ երրորդի պահանջը: Դուք վերցրել եք, ավտոմատ նայել եք, որ մեծամասնությունը կողմ է : Ո’չ, պետք է նաև կողքում գրեիք, որ ընդհանուր ցանկի մեկ երրորդն է»,- ասաց ՀՅԴ-ականը:

«Միայն Սյունիքում է անցել, էն էլ երկու համայնքում զրո է, բայց մենք ունենք որոշակի կասկածանքներ, որ համայնքից գոնե մեկը կարող էր դեմ լիներ: Այս նախագիծն ուղեկցվում է Sահամանդրության կոպիտ խախտմամաբ: Սահմանադրական փոփոխություններից հետո մենք բոլորովին նոր հիմքեր ենք ստեղծել, թե’ տարածքային բաժանման, թե’ ՏԻ ընտրություններն իրականացնելու առումով»,- նշեց Ռուստամյանը:

Նրա խոսքով` կարելի է Երևանի մոդելը տարածել նաև մարզերում, շրջանային կառավարում լինի, ավագանի ձևավորվի, ավագանին իր միջից ընտրի համայնքապետ, այնուհետև` վարչական տարածնքերի ղեկավարներ նշանակվեն: «Եթե այս տրամաբանությամբ հարցին մոտենանք, անիմաստ է դառնում այս կցկտուր, թքած-կպցրած լուծումը, էն էլ որ վերաբերում է միայն երեք մարզի: Նոր Սահմանադրության 189 հոդվածն ասում է, որ օրենքով կարող են ստեղծվել մինջհամայնքային միավորներ, որոնք ունենալու են ՏԻՄ լիազորություններ: Առջևում ունենք շատ լուրջ, արմատական փոփոխություններ իրականացնելու, հայեցակարգված լուծում տալու հնարավորություն, բայց ոնց որ ոչ մի բան տեղի չի ունենում: Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք բերել ենք, երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմաստը՞»,- հայտատարեց Ռուստամյանը:

Նա նշեց նաև, որ իրենք դեմ են լինելու այս մոտեցմանը, որովհետև ավելի ամբողջական են պատկերացնում այս հարցի լուծումը և առաջարկում են հետ տանել և շտկումներ անել:

Տպել Տպել