Պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ փաստաթուղթ

FotorCreatedԱյսօր ԱԺ քառօրյա նիստում 2016թ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ բյուջեն ընդամենը արտացոլումն է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի, ինչը պատգամավորը որակեց «խայտառակ վիճակ»:

Ըստ Արծվիկ ՄԻնասյանի, այս վիճակը նաև մարտահարվերներն է հստակեցնում, և եթե անկեղծ ու անմիջական քննարկման առաջրկա չդառնան այդ մարտահրավերները , ուստի չեն կարող գտնել ելքեր:

Բյուջեի նախագիծը ցույց է տալիս, որ երկրի մակրոտնտեսական վիճակը նկայուն է և որ գնաճի զսպման արդյունավետ համակարգ երկրում չի գործում, ֆինանսնական շուկաները բավարևար կայացած չեն, որ ստվերային տնտեսությունը և կոռւպցիան շարունակում են խժռել երկրի տնտեական վիճակը:Եվ այդ ամենը արտահայտվում է գործազրկության, աղքատության, արտագաղթի ցուցանիշների մեջ : «Պետք է ելքեր գտնել, մեկ լեզվով քննարկում կազմակերպել, ինչը ցավոք չի ստացվում:

Կառավարության անդամները գովաբանում են ձեռնարկված գործողություները, բայց երբ գալիս է արդյունքի պահը , տեսնում ենք, որ դրական բաներ չունենք:Խոսվում է ներդրումների հայեցակարգի մասին, բայց չի խոսվում, այդ փաստաղթից կյանք դառնալու համար ինչպիսի խոչընդոտներ կան»,- ասաց Արծվիկ ՄԻնասյանը՝ հավելելով, որ պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ՝ փաստաթուղթ:

«Եթե մենք իրար հետ չստեղծենք բազմակենտրոն մրցունակ պետություն ստեղծելու հայեցակարգ, մենք դատապարտված ենք այս ձևով խոսելուն: Երբեք ավանտյուրիստական տնտեսական առաջարկներին ընթացք մի տվեք այն բանի համար որ ձեզ սիրաշահեն կամ որպեսզի ձեզ չքննադատեն»,- կառավարությանը դիմելով ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել