ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում, խոսելով ԵԽԽՎ հայաստանան պատվիրակության գործունեության մասին նշեց, որ չի կարող մեր պատվիրակությանը մեղադրել չաշխատելու մեջ: «Ես չեմ կարող մեղադրել մեր հիմնավորումները, բացատրութունները չներկայացնելու մեջ, բայց մենք ունենք խնդիր ոչ միայն խորհրդարանական պատվիրակության, այլև` պետական բոլոր օղակներով համադրված աշխատելու»,- ասաց ՀՅԴ-ականը:
Նրա խոսքով`ակնհայտ է, որ գոնե քաղաքական հանձնաժողովում, ովքեր մասնակցել են քննարկմանն ու քվերակությանը, փաստել են, որ բազմաթիվ ճշգրիտ փաստարկները և հիմնավորումները որևէ արդյուքն չէին տալու. մարդիկ կողմնորոշված են, լոբինգ են անում ակնհայտորեն:
«Այդ բրիտանացի անձը, որի պատգամավորության ժամկետը լրանում է և սա նրա վերջին հնարավորությունն է, Թուրքիայի քաղաքացի է, նրա տիկինը թուրք է, Ադրբեջանում ունեն բիզնես և այլն: Ակնհայտորեն սա խայտառակ զեկույց էր այս հարցով ևս: Բայց ես կարծում եմ, որ մենք համատեղված աշխատելու շատ ավելի մեծ անհարժեշտություն ունենք: Դա վերաբերում է մեր արտգործնախարարությանը, դեսպանատներին, մեր հայկական կազմակերպոթուններին: Քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցել է 40 պատգամավոր, երբ քաղաքական հանձնաժողովում ընդգրկված էր 83 պատգամավոր:
Արդյոք մենք ամեն ինչ արե՞լ ենք, որ 83-ից ևս քսանն իրազեկված լինեն, տեղեկացված լինեն, լավ պատկերացնեն խնդրի բուն էությունը և ամեն ինչ արած լինեինք, որ նրանք նույնպես ներկա լինեին այդ նիստին»,- մտահոգություն հայտնեց Վարդանյանը` հավելելով, որ բազմիցս ասել է, որ ԱԺ ղեկավարությունը խմբակցութունների հետ քննարկում պետք է անի`չսպասելով հունվարին կայանալիք լիագումար նիստին:
ՀՅԴ-ականի խոսքով`մեր պաշտոնական հայտարարությունը մենք պետք է անենք մինչև հունվարի նստաշրջանը, որպեսզի ի վերջո եվրոպական կառույցները հասկանան, որ գործ ունեն լուրջ պետության հետ: «Պարոն Ռուստամյանը հենց դահլիճում է հայտարարել, որ ինքը պատրաստ չէ աշխատել մեջլիսում: Նա պահանջել է վերադարձնել եվրոպական կառույց, եվրոպական արժեքների համակարգ»,- ասաց Վարդանյանը:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ ՀՅԴ` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող մարզային հանդիպումներին: Պատասխանելով հարցին, թե ժողովրդի շրջանում ինչպիսի՞ տրմադրվածություն է ժողովրդի շրջանում, Վարդանյանը նշեց, որ իր նպատակը «այո»-ները հաշվելը չէ. ինքը հավատաքննիչ չէ, որ մարդուց պահանջի ասել` «այո» է ասելու, թե «ոչ»:
Վարդանյանը նշեց նաև`երբեմն կարծիքներ է լսում, թե քարոզրշավի ընթացքում պասիվություն է նկատվում, սակայն, ըստ Վարդանյանի,աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի ինչ գործունեություն է ծավալում ՀՅԴ-ն: ՀՅԴ-ականը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ և կիրակի ունեցել են 11 հանդիպում հանրապետության չորս մարզերում`Կոտայք, Արմավիր, Արագածոտն, Արարատ:
«Մոտավոր հաշվարկով` այդ 11 հանդիպումներին մասնակցել է 2000 մարդ: Մենք ներկայացնում ենք մեր հիմնավորումները, փաստարկները և մարդիկ հրաշալի հասկանում են ամեն ինչ, բազմաթիվ հարցեր են տալիս և մենք էլ այդ հարցերին պարզաբանումներ ենք տալիս»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
Նա նշեց նաև, որ չի կարող ասել, թե որևէ «ոչ»-ի չի հանդիպել, բայց ընդհանուր տրամադրվածությունը վկայում է, որ մարդիկ ավելի շատ կողմ են սահմանադրական բարեփխումներին: «Ակնհայտ է, որ մարդիկ հասկանում են, ընկալում են, թե խոսքն ինչի մասին է»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց նաև, որ այսօր ևս հանդիպում է ունենալու Կոտայքի մարզում, ապա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կլինեն Սյունիքի մարզում` երեք հանդիպում ունենալու նպատակով: ՀՅԴ-ականը նշեց, որ իրենք կլինեն Կապանում, Գորիսում, Սյունիքում, այնուհետև` մյուս շաբաթ`Վայոց Ձորի մարզ են մեկնելու և չորս հանդիպում են ունենալու:
Անդրադառնալով «ոչ»-ի ճակատի գործունությանը և հնարավոր հաջողություններին, նշեց, որ որևէ հաջողություն չի կանխատեսում և իրատեսական չի համարում: «Մենք ամեն ինչ անում ենք, որ հանրաքվեն անցնի իսկապես լավ պայամաններում: Վստահ եմ, որ կարելի է հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացնել:
Դրանից հետո մեզ սպասվում է հսկայական աշխատանք երկու ուղղությամբ` մեկը Ընտրական օրենքսգրքի նոր նածագիծն է, մյուսը` խնդիր դնել առկա իրավիճակում Հայաստանում անել քայլեր, որոնք հանրության մոտ դրական հույս կառաջացնեն: Հսկայական գործ կա անելու, բայց դա պետք է անել աշխատանքով»,- ասաց Վարդանյանը` հավելելով. «Մեր քաղաքացիները շատ լավ չորը թացից տարբերում են: Միակ վտանգը, որ հանկարծ տարբեր տեղական իշխանիկներ չփորձեն ցույց տալ, թե իրենք ամենալվն են, մյուսներն իրենցից վատն են: Հանաքվեի մասին օրենքը համապատասխան շեմ է սահմանել, և ես կարծում եմ, որ պետք է «այո»-ն ապահովել աշխատանքով, բացատրելով, ապացուցելով, որ սա շանս է մեր երկրի համար»: Պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանն արդյոք եղե՞ լ է լեգիտիմ նախագահ, Վարդանյանը նշեց, որ անցած ընտրություններին իրենք հնչեցրել են գնահատականներ: «Մենք ապրում ենք Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, և բնականաբար, լեգիտիմ, ոչ լեգիտեիմ, այս բառերն անտեղի են: Իհարկե լեգիտիմ է:
Ի՞նչ է նշանակում այս պայմաններում խնդիր դնել լեգիտիմ է, թե ոչ: Ի՞նչ է նշանակում խնդիր դնել` իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ անել, որովհետև լեգիտիմ չէ: Սրանք օդի մեջ հնչող հայտարարություններ են, անիմաստ կոչեր են: Արհեստական, կեղծ հարց է»: Վարդանյանը նշեց նաև, որ ժողովուրդը սահմանանդրական փոփոխություններ նախաձեռնելու լիազորություն չունի, այն վերապահված է Սերժ Սարգսյանին և խորհրդարանի մեծամասնությունը, սակայն նոր Սահմանադրությունը ընձեռում է նաև այդ հնարավորությունը:







