Թուրքիան սպառնում է Ցեղասպանությունը ճանաչած Պարագվային

FotorCreatedԱրգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Քարաքաշը, ով նաև Պարագվայում Թուրքիայի ներկայացուցիչն է, քննադատել է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը:

Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:

Պարագվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վիկտոր Պոկատոյի հետ հանդիպմանը նա սպառնացել է խզել առևտրական կապերը Պարագվայի հետ: Հանդիպումից հետո Պոկատոն խոստացել է քննել Ցեղասպանությունը ճանաչած բանաձևը վերափոխման ենթարկելու հնարավորությունները:

Պարագվայցի քաղաքական գործիչ Ռաֆայել Սերան դատապարտել է Անկարայի կողմից գործադրված ճնշումները՝ քննադատելով նաև դրանց տեղի տալու Պոկատոյի դիրքորոշումը:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարիչ Ալֆոնսո Տաբակյանը նույնպես դատապարտել է Թուրքիայի նման գործելաոճը, ինչը դարձյալ ապացուցում է Անկարայի իշխանությունների մենատիրական հակումները:

armenpress.am

Տպել Տպել