Պետդումայում օրինագիծ է մտցվել Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիային պատասխանատվության կոչելու մասին

FotorCreatedՊետդումայում օրենքի նախագիծ է մտցվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը:

«Քիչ առաջ մենք օրենքի նախագիծ ենք մտցրել Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուսաստանցի գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին քննադատության է ենթարկել 1915-ի հայերի ցեղասպանության մասին արտահայտվելու համար: Ինչպես նշվում է, Երեւան իր այցելության ընթացքում Պուտինը հարգել է ХХ դարասկզբին զոհվածների հիշատակը: Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դատապարտել է Պուտինին նրա համար, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել:

news.am

Տպել Տպել