Հանդիպումներ Ավստրալիայի Խորհրդարանում

FotorCreatedՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին և 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ Ստեփան Աբուլաքյանի, Արին Մարգարյանի, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ, Ավստրալիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել մոտ 15 սենատորների և պատգամավորների հետ, որոնց ներկայացրել են Ավստրալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման կարելիությունները եւ Ղարաբաղյան հիմնահարցը:

Դ.Իշխանյանը և Ք. Միքայելյանը խորհրդարանականներին առավել հանգամանորեն տեղեկություններ են փոխանցել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի, Արցախի Հանրապետության ստեղծման ու պետականաշինության գործընթացի, ինչպես նաև Առցախի ներկա կացության մասին:
FotorCreated

Խոսվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարելիք այցի կարևորության մասին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան անմիջականորեն ծանոթանալու Ղարաբաղյան հիմնահարցին և երկրի առօրյային: Դ. Իշխանյանը, որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր, հրավիրյալի կարգավիճակով ներկա է գտնվել Ավստրալիայի խորհրդարանի նիստերից մեկին:

ԱՎՍՐՏԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՆ

FotorCreated
Ավսրտրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը (ընտրված Բենելոնգի շրջանից, քաղաք Սիդնեյ) դեկտեմբերի 2-ին Կանբերայում ելույթ ունենալով խորհրդարանում՝ անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցին՝ միաժամանակ ողջունելով խորհրդարանի դահլիճում հրավիրյալի կարգավիճակով ներկա գտնվող ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին և Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին:

Ջոն Ալեքսանդրն իր ելույթում նշել է Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձի մասին եւ շեշտել. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդկային իրավունքների եւ ազատ մամուլի դրսեւորում, ինչը հարևան Ադրբեջանի լրիվ հակապատկերն է»:
«Այսօր բախտը ունեցա հանդիպում ունենալու Հայ դատի հանձնախմբի պատվիրակության հետ, որոնց ընկերակցում էին Ավստրալիայի Գոլստն ճեմարանի նախկին տնօրեն ու Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ ԼՂՀ-ի, որը նաեւ ճանչված է Արցախ անունով, խորհրդարանի անդամ Դավիթ Իշխանյանը»,- ասել է խորհրդարանականը:

aparaj.am

Տպել Տպել