Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreatedԻտալիայի Լ’Աքվիլայի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում Հայաստանի դեսպանությանը եւ Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության եւ մարդու իրավունքների պաշտպանության:

Տպել Տպել