Ընդունելություն՝ ի պատիվ Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի

FotorCreatedԴեկտեմբերի 3-ին Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ Ավստրալիայի Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու Եդգարյան սրահում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի:

Ընդունելությանը ներկա են եղել Թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, համայնքի տարբեր միությունների ներկայացուցիչներ և կուսակցական ընկերներ:

Հանդիսության ժամանակ ելույթով հանդես է եկել Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը: Նա ներկայացրել է իր առաջկա ծրագրերը և խոսել՝ Ավստրալիայում վստահված իր պարտականությունների մասին:

Դավիթ Իշխանյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակին և մարտահրավերներին:

Դ.Իշխանյանը ներկաններին է փոխանցել նաև իր տպավորություններն Ավստրալիայի հայ համայնքի մասին:

Վերջում Դ. Իշխանյանը պատասխանել է նաեւ ներկանների հարցադրումներին:

Տպել Տպել