ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՅԴ Արցախի նորընտիր Կենտրոնական Կոմիտեի անդամներին

FotorCreatedԴեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅ Դաշնակցության Արցախի նորընտիր Կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Հանդիպման առանցքում Արցախի ներկա կացության, արտաքին մարտահրավերներին, առաջիկա անելիքներին վերաբերող հարցերն էին:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նորընտիր ԿԿ-ի անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում եւս կկարողանան շարունակել Արցախի պետականաշինության ու զարգացման շուրջ արդեն իսկ ձեւավորված համագործակցությունը:

aparaj.am

Տպել Տպել