ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան սեմինարին

FotorCreated2015 թ. դեկտեմբերի 17-20-ին, Ստոկհոլմում (Շուեդիա) տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր սեմինարը` նուիրուած փախստականների հիմնախնդրին։

Սեմինարին մասնակցում էին մօտ 70 հոգի տարբեր երկրներից։

ՀՅԴ Երիտասարդականը սեմինարին մասնակցում էր մէկ ներկայացուցչով՝ Կարապետ Շադոյեան։

Հրաւիրուած էին Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան (PES) եւ Շուեդիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան ներկայացուցիչներ եւ մասնագետներ, ովքեր իրենց դասախօսութիւններում անդրադարձան Եւրոմիութեան կեցուածքին փախստականների հարցի վերաբերեալ եւ վեր հանեցին այն պատճառները, որոնց հետեւանքով Միջին Արեւելքից եւ Աֆրիկեան որոշ երկրներից մարդիկ թողնելով իրենց տունն ու տեղը դիմում են փախուստի։

Անդրադարձ եղաւ նաեւ Թուրքիայի քաղաքականութեանը, որի ժամանակ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը ձայն վերցնելով՝ քննադատեց Եւրոմիութեան երկակի կեցուածքը, ըստ որի այն պայմաններում երբ Եւրոմիութիւնը պայքարում է որոշ երկրների դէմ, միաժամանակ աչք է փակում Թուրքիայի վտանգաւոր եւ վնասակար քաղաքականութեան նկատմամբ, աւելին համագործակցում է նրա հետ՝ լաւապէս գիտակցելով, որ Թուրքիան մեղք ունի ստեղծուած շատ ու շատ հարցերում։FotorCreated

Մասնակիցների կողմից ընտրուեց չորս հոգանոց բանաձեւային յանձնախումբ, որին մաս էր կազմում նաեւ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը։
Դեկտեմբերի 19-ին, սեիմնարին զուգընթաց, տեղի է ունեցել նաեւ ԸԵՄՄ Եւրոպայի կոմիտէի ժողովը, որտեղ ի շարս այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչների, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդէս է եկել Հայաստանի եւ ՀՅԴ Երիտասարդականի գործունէութեան եւ յառաջիկայ ծրագրերի մասին ներկայացմամբ, մասնաւորապէս անդրադառնալով Սահմանադարական փոփոխութիւններին, սիրիահայերի խնդիրներին, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը եւ դրա հետեւանքով հայկական կողմի զոհերին։

ՀՅԴ Երիտասարդականը՝ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան լիիրաւ անդամ է։ ԸԵՄՄ-ին անդամակցում են աւելի քան 140 կազմակերպութիւններ հարիւրից աւելի երկրներից։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
26 դեկտեմբերի, 2015 թ.
Երեւան

Տպել Տպել