Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան

FotorCreatedԱյսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:

Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով:

«Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու լինել, բայց միշտ իրենց խոսքով, մտքով, անգամ հումորով երբեք բացակա չստանալ»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Խոսքը Վահան Հովհաննիսյանի մասին է: Մեկ տարի է, նա չկա, բայց շարունակում է իր շուրջը համախմբել բոլորին, ինչպես կենդանության օրոք։ Նա կարողանում էր շուրջը համախմբել թե՛ սերնդակից մարդկանց, թե՛ նրանց, որոնք չէին կիսում իր քաղաքական հայացքները, բայց լսում էին Վահան Հովհաննիսյան մարդուն, ազգային, քաղաքական գործչին ու մտավորականին:

«Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա մեզ հետ չէ լոկ ֆիզիկապես: Բացակայություն, որը լրացնում ենք տասնամյակներ շարունակ պահվող ու երբեք չհնացող հիշողություններով: Մարգարյանը հիշում է ու պատմում. «Մենք բանտային տարիներին իրար հետ «քսիֆներով» էինք խոսում, դա ծածկագրի պես մի բան էր: Մի անգամ Վահանը քսիֆ էր գրել, թե Հրանտ, մի՛ վախեցի՝ այստեղ եմ, ես էլ գրեցի՝ չեմ վախենում, որովհետեւ այստեղ ես»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` Վահանը սովորեցրեց, որ մահը սարսափելի չէ, սարսափելին անիմաստ ապրելն է:

yerkir.am

yerkirmedia.am

Տպել Տպել